Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Ասում են...

Ասում են...
17.01.2017 | 01:36

...թե մինչև վերջերս լրատվական դաշտում լուրջ համերաշխություն կար վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ, «մուտիլովկաներ-գլորումներ» գրեթե չկային: Չնայած նախագահականից լուրջ վերահսկողություն կա այդ կարգի հրապարակումների նկատմամբ, որ թիմը այսուհետ ևս «չգրոհի» թիմակիցների վրա, ինչը ցայս շատ հուժկու դրսևորումներ է ունեցել, սակայն վերջին շրջանում, կապված Կարեն Կարապետյանի ակտիվացման հետ, կրկին սկսել են լուրջ «գլորումները» նրա ուղղությամբ:

Մեր տեղեկություններով` իշխանությունները դեռ լուռ հետևում են, սակայն երբ խաղն ավելի հեռուն գնա, անպատիժ չեն թողնի այդ դրսևորումները, որ թիմի ներսում նախընտրական շրջանում ճեղքվածքներ չլինեն:

Դիտվել է՝ 6408

Մեկնաբանություններ

կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am